Նավթի գները բարձրացել են՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացման մտավախությամբ:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 34 ցենտով կամ 0.5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73.57 դոլարի։
ԱՄՆ West Texas Intermediate (WTI) տեսակի նավթը բարձրացել է 29 ցենտով կամ 0.4 տոկոսով՝ կազմելով 72.06 դոլար։ Երկուսն էլ ավելի վաղ աճել էին ավելի քան 2 տոկոսով։
Երկուշաբթի նավթի գները նվազել էին ավելի քան 1 տոկոսվ՝ պայմանավորված նրանով, որ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին՝ Իրանը խաղաղություն է փնտրում, և հակամարտությունը հնարավոր է մարի։
Սակայն մտահոգություններն ավելացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական մեդիայում կոչ է արել «բոլորին» լքել Իրանի մայրաքաղաք Թեհրանը։
Մարտական գործողությունների արդեն հինգերորդ օրն է: Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են Թեհրանում պայթյունների և հակաօդային պաշտպանության ակտիվ գործողությունների մասին։ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում հնչել են օդային տագնապի ազդանշաններ՝ ի պատասխան Իրանից արձակված հրթիռների։
Իրանը Նավթարտադրող երկրների կազմակերպության՝ OPEC-ի անդամ պետություններից երրորդ խոշորագույն արտադրողն է։ Մտահոգություն կա, որ մարտական գործողությունները կարող են խաթարել իրանական նավթի մատակարարումները՝ գները մղելով գները։