Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը իսրայելա-իրանական շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ցուցաբերել առավել զգուշավորություն։
Մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։
Հայտարարությունում նշվում է նաև. - «Նկատի ունեցեք, որ Հայաստան և Հայաստան մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, հետաձգվել կամ շեղվել։ Կապվեք ձեր ավիաընկերության հետ, եթե ձեր չվերթը ենթարկվել է փոփոխության»։
ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, հետևել հետևել տեղական լրատվամիջոցների հրապարակումներին:
Իսրայելն ու Իրանը արդեն հինգերորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրան - Իսրայել առճակատումը չի հանգուցալուծվում արդեն հինգերորդ օրը