Ռուսաստանը Կիևին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 1245 ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Այս մասին այսօր հայտնել է Ռազմագերիների հարցերով ուկրաինական համակարգող շտաբը։
Այս կառույցի փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթներին ռուսական կողմը ուկրաինացիներին ընդհանուր առմամբ 6057 դի է փոխանցել։
Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարող Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ուկրաինան իր հերթին Մոսկվային է փոխանցել 78 զոհված ռուս զինծառայողի մարմին։
«Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում իրականացված դիերի փոխանակումը այսպիսով ավարտվել է»,-հաղորդում են ուկրաինական աղբյուրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Կիևը կրկին բանակցեցին Ստամբուլում