Այսօրվա դրությամբ Իսրայելը 90 միջուկային մարտագլխիկ ունի, պնդում են Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) փորձագետներն այսօր հրապարակված զեկույցում։
Սպառազինության խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր արևմտյան կառույցներից մեկի մասնագետները նշում են, որ այս պահին Իսրայելի միջուկային մարտագլխիկները մարտական վիճակի բերված չեն և գտնվում են հատուկ պահեստարաններում, այլ ոչ թե դրանց կրիչ հանդիսացող ռազմական օդանավերի վրա։
SIPRI մասնագետների տվյալներով՝ այսօր աշխարհում միջուկային մարտագլխիկների 90 տոկոսը գտնվում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ձեռքում։ Իրանի միջուկային զենք ունենալու մասին Ստոկհոլմի ինստիտուտը որևէ տեղեկատվություն չունի։