Մատչելիության հղումներ

Բաքուն մնացել է առանց խմելու ջրի


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի և Ապշերոնի թերակղզու մեծ մասի խմելու ջրով մատակարարումը դադարեցվել է։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ջրային ռեսուրսների կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը։

Դրա համաձայն՝ վթարվել է Օղուզ-Գաբալա-Բաքու մագիստրալային ջարատարը։ Վթարի պատճառների մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում՝ նշելով միայն, որ Բաքում և հարակից շրջանները առանց խմելու ջրի կմնան ևս չորս օր՝ մինչև հունիսի 20-ը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG