Իրանի պետական հեռուստատեսությունը կոչ է արել ժողովրդին հեռացնել WhatsApp հաղորդագրությունների հարթակը իրենց հեռախոսներից՝ պնդելով, որ հավելվածը հավաքագրում է տեղեկություններ՝ Իսրայել ուղարկելու համար։ Հեռուստաընկերությունը որևէ կոնկրետ ապացույց, սակայն, չի ներկայացրել։
WhatsApp-ը այս պնդումները կեղծ է որակել և նշել՝ «մտահոգիչ է, որ դրանք մեր ծառայությունների արգելափակման պատրվակ կդառնան մի փուլում, երբ մարդիկ դրանց կարիքն ամենաշատն ունեն»։
WhatsApp-ը հավաստացրել է, թե «չի հետևում օգտատերերի գտնվելու վայրին: «Չենք պահպանում գրանցամատյաններ այն մասին, թե ում են ուղրակվում հաղորդագրությունները, և չենք հետևում անձնական նամակագրությանը», -հայտարարել է WhatsApp-ը՝ հավելելով՝ «մենք զանգվածային տեղեկատվություն չենք տրամադրում որևէ կառավարության»։
WhatsApp-ը պատկանում է Meta Platforms-ին՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությանը։